ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատը հայտնաբերվեց Գարեգին Նժդեհի փողոցում

21.12.2017 13:27 Գողություն
Գրպանահատը հայտնաբերվեց Գարեգին Նժդեհի փողոցում

Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի 56/Ա շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար:
Գոռ Պ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 19.30-ին, թիվ 58 երթուղայինի սրահում անծանոթ կնոջից:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տուժողը 1993 թ. ծնված Աննա Ա.-ն է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: