ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատը ոստիկանությունում խոստովանել է կատարածը

26.10.2016 09:34 Գողություն

Հոկտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 46 երթուղու ավտոբուսում՝ «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ, 1965 թ. ծնված Ջավահիր Չ.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բջջային հեռախոս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը հոկտեմբերի 25-ին, ժամը 17-ին, ներկայացել և տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: