Գրպանահատը խոստովանեց արարքը
Հուլիսի 26-ին, ժամը 15.55-ին, ոստիկանություն էր զանգահարել 65-ամյա մի կին և հայտնել, որ ժամեր առաջ թիվ 45 երթուղու ավտոբուսի սրահում իր ձեռքի պոլիէթիլենային տոպրակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 22 հազար դրամ, սուպերմարկետների բոնուս քարտեր, այցեքարտ և զեղչի քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 29-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: