Գրպանահատին բռնեցին ուղևորները
Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սայաթ Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում, թիվ 57 ավտոբուսի սրահում, մի տղամարդ ուղևորուհու պայուսակից գողություն է կատարել, սակայն ուղևորները նրան բռնել են:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Սայաթ Նովայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին, որը փորձել էր Վարսենիկ Ս.-ի պայուսակից գողանալ դրամապանակը:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: