Գրպանահատին հայտնաբերեցին
25.05.2013 16:14
Գողություն
Մայիսի 13-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղու միկրոավտոբուսի սրահում ուղևորի գրպանից 23.000 դրամ են գողացել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1956 թ. ծնված Արամայիս Կ.-ն, որը մայիսի 24-ին, ժամը 17.30-ին, բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: