ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատի մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ

12.12.2014 13:45 Գողություն
Դեկտեմբերի 11-ին  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ին, որի մոտից  խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի  դրամապանակ, որի մեջ եղել է  4 բանալի:
Քաջիկ Գ.-ն հայտարարել է, որ նշված դրամապանակը գողացել է նույն օրը Րաֆֆու փողոցում, թիվ 33 երթուղու միկրոավտոբուսի սրահում` անծանոթ կնոջից:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: