ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատության դեպք երթուղային տաքսում

21.11.2014 11:08 Գողություն
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նոյեմբերի 19-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի  բաժին բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ն, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որում եղել է բանկային քարտ և 8000 դրամ: Նա խոստովանել է, որ  դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 17.30-ին, Հալաբյան փողոցի 2 հասցեի մոտ թիվ 63 երթուղային տաքսու մեջ անծանոթ մի քաղաքացուհու պայուսակից:
 Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված քաղաքացուհին  1994 թ. ծնված Սաթենիկ Մ.-ն է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: