Էրեբունու ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել
15.08.2020 12:08
Գողություն
Օգոստոսի 14-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները և պահպանության բաժնի ծառայողները Երևանի Խորենացու փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մարտունի քաղաքի 38-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա ժամը 17.50-ին Խորենացու փողոցի շուկայի մոտ մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է փող և նույնականացման քարտ:
Տուժող կնոջից ընդունվել է հաղորդում:
38-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցվել է:
Նախապատրասվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: