Գրպանահատության դեպքեր թիվ 27 երթուղայիններում
16.07.2016 12:37
Գողություն
Հուլիսի 15-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Պարզվել է, որ հուլիսի 14-ին, ժամը 19.30-ին, Արմեն Հ.-ն Երևանի Մաշտոցի պողոտայում՝ թիվ 27 երթուղային ավտոբուսի սրահում, 1958 թ. ծնված Օֆիկ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
***
Հուլիսի 15-ին, ժամը 18.15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն իրացնելով օպեր. տվյալները, Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.00-ին, թիվ 27 երթուղային ավտոբուսի սրահում, 1954 թ. ծնված Կարապետ Ճ.-ի գրպանից գողացել է գումար:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: