1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները պայքարում են գրպանահատության դեմ. երեք բացահայտում

31.07.2019 15:35 Գողություն

Հուլիսի 30-ին, ժամը 10-ին, ոստիկանություն է զանգահարել 73-ամյա մի կին և հայտնել, որ մոտ կես ժամ առաջ թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում ամուսնու գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20 հազար դրամ, վարորդական իրավունքի վկայականը և մեքենայի տեխնիկական զննման կտրոնը:
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Դրոյի փողոցի բնակիչ, 62-ամյա մի կին: Բացատրական աշխատանքների արդյունքում նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնի մի մասը:
Նախապատրաստվում են նյութեր:
Հուլիսի 30-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Կոմիտասի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Շահումյանի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ րոպեներ առաջ թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում 66-ամյա մի կնոջ պայուսակից նա գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է երեք հազար դրամ, հնդկական 200 ռուփի և բանկային քարտ:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
Նույն օրը, ժամը 20.15-ին, 35-ամյա մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ մոտ կես ժամ առաջ թիվ 259 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 18 հազար դրամ, բանկային, ապահովագրական ընկերության, զեղչի և կուտակային քարտեր:
Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 20.20-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Շիրակի փողոցի բնակիչ, 64-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: