Գրպանահատության դեմ պայքարող քրեական հետախույզները գրպանահատի են բերման ենթարկել ու հայտնաբերել գողոնը
Ապրիլի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին: Նրանք տեղեկություններ էին ստացել, որ երթուղային ավտոբուսում մի տղամարդ ուղևորներից մեկի գրպանից բջջային հեռախոս էր գողացել՝ տուժողին պատճառելով 115 000 դրամի նյութական վնաս: Դեպքն Էրեբունի վարչական շրջանում էր եղել։ Գրպանահատության դեմ պայքարող քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ Վանաձորի 52-ամյա բնակչի խուզարկությամբ գողոնը հայտնաբերվեց։
Պարզվել է նաև, որ բերման ենթարկվածը Արաբկիրում միկրոավտոբուսի սրահում մի աղջկա գրպանից բջջային հեռախոս էր գողացել:
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: