Ոստիկանները բացահայտեցին գրպանահատության դեպքը
Օգոստոսի 24-ին, ժամը 21.49-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Երևան քաղաքի մի բարից դրամապանակ են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին 26-ամյա քաղաքացուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ին, Տերյան փողոցում գործող սննդի կետում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են գումար, փաստաթուղթ և բանկային քարտ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի 31-ամյա մի բնակիչ, որը ժամը 23.00-ին Ամիրյան փողոցից բերման է եթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: