Գրպանահատությունը բացահայտվեց հաջորդ օրը
18.10.2019 14:51
Գողություն
Հոկտեմբերի 16-ին թիվ 43 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել էին դրամապանակը՝ պատճառելով 30 հազար դրամի վնաս:
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Դ. Մալյան փողոցի 60-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 17-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: