ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատություն երթուղային տաքսիում

03.12.2014 12:36 Գողություն
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի  Խանջյան փողոցի և Սայաթ Նովայի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը տվել է ինքնախոստովանական բացատրություն, որ նույն օրը թիվ 20 երթուղային տաքսու սրահում գողացել է 1972 թ. ծնված Իրիանա Ա.-ի դրամապանակը:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: