Գրպանահատություն թիվ 27 ավտոբուսի սրահում
Նոյեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Զավարյան փողոցի 29 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 1992 թ. ծնված Աննա Հ.-ի նույնականացման քարտը և 20.000 դրամ:
Գոռ Պ.-ն բացատրություն է տվել, որ նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, նշված դրամապանակը գողացել է թիվ 27 ավտոբուսի սրահում` Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի դիմաց, մի քաղաքացուհու պայուսակից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: