Դեպքի հաջորդ օրը գրպանահատն ու գողոնը հայտնաբերվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 31-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ մի կին Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման ու բանկային քարտեր:
Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Նրանց միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, և համատեղ աշխատանքի շնորհիվ հաջորդ օրը գրպանահատը հայտնաբերվեց:
Նոյեմբերի 1-ին քրեական հետախույզները Աբովյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Դրոյի փողոցի 43-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: