Գրպանահատն ու գողոնը հայտնաբերվեցին
28.12.2022 11:25
Գողություն
Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Սեբաստիայի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Մալաթիայի բաժին են տարել 31-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա նույն օրը միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ փող, նույնականացման, բանկային և զեղչի քարտեր էին:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: