ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանից մարիխուանայի զանգված է հայտնաբերվել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Այգեշատ գյուղից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Հայկ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն 4.2 գ զանգված:
Հայկ Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը քաղել է նշված գյուղի դաշտերից՝ իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: