Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատին
Ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած կինը հայտնել էր, որ փետրվարի 10-ին թիվ 67 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 11.000 դրամ, 1.100 ռուբլի, 2 դոլար, արծաթյա կախազարդ, սոցիալական քարտը և բանկային քարտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1978 թ. ծնված Կարեն Գ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 12-ին, ժամը 16.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: