ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատին հայտնաբերեցին Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում

06.03.2015 11:57 Գողություն

Մարտի 5-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Հարություն Զ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.30-ին, թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում 1987 թ. ծնված Հայկանուշ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 49.000 դրամ և այցեքարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: