Հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
03.08.2017 11:13
Հայտարարվել է հետախուզում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 2-ին, ժամը 22.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Վարդան Ա.-ն, որը հուլիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը` կալանք:
Վարդան Ա.-ն գտնվում է Թումանյանի բաժնի ՁՊՎ-ում:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: