Զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ դատապարտելի
Օգոստոսի 14-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1997 թ. ծնված Սամսոն Թ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 360 հոդվածի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
