Հանրակացարանում պատսպարվել չհաջողվեց
19.04.2017 09:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ծառայողներն օրերս Մասիս քաղաքի մի հանրակացարանում հայտնաբերել և բերման են ենթարկվել 1985 թ. ծնված Արշակ Խ.-ն, որը ապրիլի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: