Գյումրիում վրաերթի ենթարկված 10-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
20.06.2015 10:32
ՃՏ պատահարներ
Հունիսի 19-ին, ժամը 11.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Գրումրի քաղաքի Շչեդրինի և Ռեպինի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Արթուր Ս.-ին: Վարորդը տղային տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: