ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր խարդախության և գողության մեղադրանքներով

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ մարտի 18-ին, ժամը 15.20-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 1/Բ շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Անանիա Կ.-ին, որը հուվարի 9-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքներով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: