Պատահարներ ավտոճանապարհներին
Մայիսի 19-ին, ժամը 11.00-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և «ԲՄՎ»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 19-ին, ժամը 22.00-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշենի 9-րդ փողոցի թիվ 56 տան մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 00.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կ. ՈՒլնեցու և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 19-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզում՝ Մարգարա-Տաշիր ճանապարհի 83-րդ կմ-ին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Թումանյան-Ալավերդի ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ- 2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 19-ին, ժամը 18.15-ին, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Այգեձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին բախվել և կողաշրջել է «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի, որի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: