Բագրատաշենի սահմանային անցակետից՝ ոստիկանության Էրեբունու բաժին
21.04.2017 10:55
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետով ՀՀ է ժամանել և բաժին ներկայացվել 1991 թ. ծնված Պայծառ Խ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: