ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական օրենսգրքի երեք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի շենքերից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ին, որը ապրիլի 18-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի, 147 հոդվածի (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասի և 258 հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքներով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: