Հայտնաբերեցին Մասիս քաղաքի տներից մեկում
26.05.2017 09:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մասիս քաղաքի տներից մեկից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Ռուբեն Հ.-ն, որը մայիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասի, 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի և 66 հոդվածի (պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) 2-րդ մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: