Հայտնաբերեցին Դվին գյուղում
26.06.2017 10:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունիսի 24-ին, ժամը 10.35-ին, Դվին գյուղից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Կարեն Մ.-ին, որը հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: