Գողությունը բացահայտվեց
30.05.2017 11:00
Գողություն
Մայիսի 26-ին, ժամը 17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 8 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ն:
Պարզվել է, որ նա թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում 1964 թ. ծնված Գոհար Կ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: