Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դալար գյուղում
06.10.2021 11:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Դալար գյուղի տներից մեկում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Գրիգոր Ն.-ն, որը մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: