Դաղստանի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով
10.02.2014 11:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքում հայտնաբերել և Արմավիրի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Վարդան Ս.-ին, որը 2011 թ. հոկտեմբերի 5-ից ՌԴ Դաղստանի Հանրապետության Դերբենտսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Վարդան Ս.-ն ձերբակալված է: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: