17-ամյա պատանուն դանակահարել էր 31-ամյա համագյուղացին
![17-ամյա պատանուն դանակահարել էր 31-ամյա համագյուղացին 17-ամյա պատանուն դանակահարել էր 31-ամյա համագյուղացին](/timthumb?src=/resources/police/img/news/big/1659423010-7704.jpeg&q=75&w=780&wm=1)
Օգոստոսի 1-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի չթափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Օշական գյուղում քարերի վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Արագածոտնի մարզի և Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Օշական համայնքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 31-ամյա համագյուղացին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Օշական համայնքի 31-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և, հանցագործության գործիք դանակով հանդերձ, ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: