ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարողը հայտնաբերվեց

Մարտի 21-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարությունից ստացած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1995 թ. ծնված Ժիրայր Թ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Իջևանի Սայաթ-Նովայի և Ասլանյան փողոցի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Արման Մ.-ն դանակով հարվածել է Ժիրայր Թ.-ին:
Արման Մ.-ն հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: