ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարողը հարևանն էր

Հոկտեմբերի 14-ին, ժամը 09.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1967 թ. ծնված Արմեն Ա.-ն և հայտնել, որ նշված հասցեում դանակահարվել է:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Նոր Արեշի 27-րդ փողոցի թիվ 45 տանը, իրենց հարևան Անդրանիկը վիճաբանել է իր հետ, որի ժամանակ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք:
Պարզվել է, որ Անդրանիկը 1962 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն է:
Անդրանիկ Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: