ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

29-ամյա երիտասարդին դանակահարողն անչափահաս էր

Փետրվարի 13-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ:
Մեկնած օպերատիվ խումբը անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Շահումյան փողոցում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, 2003 թ. ծնված Ռ. Ս.-ն իր մոտ եղած ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է հիշյալ երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ Ռ. Ս.-ն ծնողի հետ ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ դանակը նետել է Ողջի գետը:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`