ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

15-ամյա պատանուն դանակահարողը ավագ եղբայրն էր

15-ամյա պատանուն դանակահարողը ավագ եղբայրն էր

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվեց ապրիլի 30-ի ժամը 20.49-ին։ «Մարտունի» բժշկական կենտրոնից հաղորդում էին, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի։ Հիվանդանոց ոստիկանության Մարտունու բաժնից մեկնած օպերատիվ խմբին մայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել է տանն ընկելու հետևանքով։ Սակայն իրավապահները քիչ անց պարզեցին եղելությունը։ Դեպքը տեղի էր ունեցել էր տանը, բայց` ոչ ընկնելու հետևանքով։ Տղայի ավագ եղբայրը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով խփել էր 15-ամյա եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք դանակը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դանակահարող եղբայրն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: