ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համաքաղաքացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Համաքաղաքացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնություն է դիմել Սպիտակ քաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Բանավան թաղամասում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածի և 24-ամյա երիտասարդի միջև, որի ընթացքում էլ 24-ամյա երիտասարդը դանակահարել է 33-ամյա համաքաղաքացուն:
Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 6-ին 24-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Սպիտակի բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: