ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.22-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ստացվեց հաղորդում, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գանձակ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ, 9-րդ դասարանցի մի տղա: Նրա հայրը հայտնել էր, թե որդին վնասվածքը ստացել է դպրոցի բակում ընկնելու հետևանքով:
Հոր ասածը հավատ չէր ներշնչում, և Գավառի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ստացվեց տեղեկություն, որ գյուղի գերեզմանատան մոտ վիճաբանություն էր եղել տուժածի և նույն դպրոցի 10-րդ դասարանի մի աշակերտի միջև, որի ժամանակ էլ 10-րդցին գործի էր դրել դանակը:
Դանակահարած պատանին հոր հետ ներկայացել է բաժին և խոստովանել արարքը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: