Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
16.05.2023 11:00
Մարմնական վնասվածք
![Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ](/timthumb?src=/resources/police/img/news/big/1684220599-9427.jpeg&q=75&w=780&wm=1)
Մայիսի 15-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ազդրի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ին Արցախի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ այնթապցի տղայի ոտքին դանակով խփել էր երևանցի 14-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է նախաքննական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: