1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երիտասարդի վնասվածքները դանակահարության հետևանք էին

Երիտասարդի վնասվածքները դանակահարության հետևանք էին

Փետրվարի 28-ի ուշ երեկոյան ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Մաստարա գյուղի 24-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է խոտի դեզի վրայից ցատկելու և ապակու վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածներ էր հասցրել 39-ամյա համագյուղացին:
Քրեական հետռախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 3-ին 39-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակով հարվածներ հասցրել 24-ամյա երիտասարդին:
Մաստարայի 39-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: