ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարաշի ոստիկանները բացահայտեցին Գառնու ձորում տեղի ունեցած դանակահարության դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 15-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդեցին, որ որովայնի շրջանում դանակահարված վիճակում 55-ամյա մի տղամարդ է հոսպիտալացվել։ Առողջությանը պատճառված ծանր մարմնական վնասվածքի փաստով քրեական գործ հարուցվեց։ Էրեբունու ոստիկանները պարզեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Գառնու ձորում և դեպքի հանգամանքների պարզման պարտականությունը տարածքային կարգով հանձնարարվեց ոստիկանության Կոտայքի բաժնին։ Հետախուզական միջոցառումներին միացան ոստիկանության Կենտրոնական բաժնի մարաշի բաժանմունքի ծառայողները, որոնք էլ բացահայտեցին հանցագործությունը։ Հոկտեմբերի 2-ին Հրազդանում հայտնբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց 34-ամյա մի կին։ Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու տվել խոստովանական ցուցմունք։ Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: