ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արարատի բաժնի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

Արարատի բաժնի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

Դեկտեմբերի 9-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 53-ամյա տղամարդ: Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.30-ի սահմաններում Վեդի քաղաքի Կասյան փողոցում գտնվող փակ բաժնետիրական ընկերություններից մեկում երկու աշխատակցի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ վիճաբանության մասնակիցներից 33-ամյա տղամարդը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է մյուսի մեջքին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Արարատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 33-ամյա տղամարդը ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: