ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները բացահայտեցին Դողս գյուղում կատարված դանակահարությունը

Մայիսի 8-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի և ձեռքի ծակած-կտրած վերքերով մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզեցին, որ տղամարդը Դողս գյուղի բնակիչ է և, ըստ նախնական տվյալների, գյուղում էլ դանակահարվել է: Դողսում օպերատիվ հարցումներ իրականացվեցին: Վաղարշապատի քրեական հետախույզների և հետաքննիչների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց հետևյալը։ Մայիսի 8-ին, ժամը 16-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ տուժողը ծեծել էր 27-ամյա համագյուղացուն: Ժամը 20-ի սահմաններում կրկին հանդիպել էին, ու այս անգամ վեճն ավարտվել էր դանակահարությամբ։
Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: