ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դանակահարությունը

Օգոստոսի 9-ին, ժամը 23.30-ին, «Միքայելյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի հիվանդանոցից բուժօգնության է տեղափոխվել Քանաքեռ-ՀԷԿ-ի 32-ամյա մի բնակիչ:
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ստացված հաղորդման համաձայն՝ նրան Ադոնցի փողոցում դանակահարել է անհայտ անձը:
Մեկնել են ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չէ բացատրություն տալու:
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է անհայտ անձի ինքնությունը: Գերցենի փողոցի 23-ամյա բնակիչը, բացատրական աշխատանքի արդյունքում, հաջորդ օրը երեկոյան ինքնակամ ներկայացել է բաժին, տվել խոստովանական ցուցմունք և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: