Բացահայտվել է Եղեգնավան գյուղում կատարված դանակահարությունը
Հունվարի 24-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հունվարի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Եղեգնավան գյուղում ծագած վիճաբանության ժամանակ 20-ամյա երիտասարդը դանակահարել է 20 և 30 տարեկան երկու երիտասարդի: Նույն օրը, ժամը 02.50-ին, նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժանմունք, ներկայացրել է հանցագործության գործիք դանակը և տվել խոստովանական բացատրություն։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: