ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են Ապարանում կատարված դանակահարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 28-ին, ժամը 19-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում ստացվեց: Հերթապահ բուժքույրն հայտնում էր, որ «կրծքավանդակի ձախ կեսի 8-րդ և 9-րդ ողերի շրջանում ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ապարանի 45-ամյա մի բնակիչ: Նրան դանակահարել էին:
Հիվանդանոցում համապատասխան արձանագրույթյուններ կազմելուց հետո իրավապահներն անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին: Եվ բացահայտումը չուշացավ:
Հաղորդումից մեկ ժամ անց մարմնական վնասվածք հասցնողը հայտնաբերվեց:
Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ տուժողին Ապարան քաղաքի հարակից դաշտում արոտավայրի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է Կայք գյուղի 42-ամյա մի բնակիչ:
Ժամը 20-ի սահմաններում կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական բացատրություն:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Դանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: