1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն Գավառում

Հոկտեմբեր 18-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ենթակողի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1997 թ. ծնված Խաչիկ Կ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով:
Ժամը 11.20-ին Կորյուն Կ.-ն հաղորդում է տվել, որ որդին` Խաչիկ Կ.-ն, զանգահարել է իրեն և հայտնել, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ծառից վայր է ընկել և ստացել վնասվածք ու խնդրել է որդուն տալ դատաբժշկի ուղեգիր` հանգամանքները պարզելու համար:
Խաչիկ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խաչիկ Կ.-ն վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու հետևանքով, այլ հոկտեմբերի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Օգոստոսի 23-ի փողոցի հարևանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, 1998 թ. ծնված Ն. Ս.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Ն. Ս.-ն հրավիրվել է բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Ն. Ս.-ն ստորագրությամբ հանձնվել է ծնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: