Դանակահարություն Գեղանիստում
05.01.2014 13:35
Մարմնական վնասվածք
Հունվարի 3-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի և աջ ոտքի կտրած-ծակած վերքեր, փոշտի վնասվածք» ախտորոշմամբ Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 1980 թ. ծնված Հրաչիկ Բ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` Հրաչիկ Բ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Գեղանիստ գյուղի կենտրոնական ավտոճանապարհի մոտ Հրաչիկ Բ.-ի հետ վիճաբանել է համագյուղացի, 1991 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է Հրաչիկ Բ.-ին և պատճառել վնասվածքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.00-ին, Անդրանիկ Ա.-ն Գեղանիստ գյուղի 10-րդ փողոցից բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: